Գլխավոր էջ » 2015 » Փետրվար » 9 » Ճապոներենի դասընթաց
00:46
Ճապոներենի դասընթաց

Ճապոներեն, (ինքնանվանումը՝ 日本語 նիհոնգո) արևելա-ասիական լեզու է։ Վիճելի է համարվում որևէ լեզվաընտանիքի պատկանելը։ Ճապոներենը մայրենի լեզու է 127 միլիոն մարդու՝ գլխավորապես Ճապոնիայում ապրողների համար։ Ըստ աշխարհի լեզուների դասակարգման՝ խոսողների թվով 8-րդն է։ Ճապոներենը պաշտոնական լեզու է Ճապոնիայում։

Քիչ բան է հայտնի ճապոներենի նախապատմության կամ Ճապոնիայում առաջին անգամ նրա հայտնվելու մասին։ 3-րդ դարի չինական փաստաթղթերը հաղորդում են մի քանի ճապոնական բառ, սակայն ամբողջական տեքստեր հայտնի չեն մինչև 8-րդ դարը։ Հեյան ժամանակաշրջանում (794÷1185 թթ.) չինարենն զգալի ազդեցություն ունեցավ Հին ճապոներենի բառապաշարի և հնչյունաբանության վրա։ Ուշ միջնադարի ճապոներենը (1185÷1600 թթ.) կրեց բնորոշ գծերի այնպիսի փոփոխություններ, որոնք այն ավելի մոտեցրեցին մեր օրերի լեզվին։ Այդ ժամանակներում հայտնվեցին եվրոպական առաջին փոխառված բառերը։ 1853թ. Ճապոնիայի ինքնամեկուսացման ավարտից հետո զգալիորեն մեծացավ եվրոպական լեզուներից արվող փոխառությունների ներհոսքը։ Մասնավորապես, անգլերենից փոխառված բառերը դարձան սովորական։

Ճապոներենը չինարենի հետ չունի ծագումնաբանական ընդհանրություններ, սակայն իր գրենական համակարգում ունի չինական հիերոգլիֆների կամ կանջիի (漢字) լայն գործածություն։ Բառապաշարի մի խոշոր բաժին նույնպես բերված է չինարենից։ Կանջիի հետ միասին ճապոներենի գրենական համակարգում գործածվում են երկուվանկակազմական գրանշաններ՝ հիրագանա (ひらがな կամ 平仮名) Եվ կատականա (カタカナ կամ 片仮名)։ Լատիներենի գրերի գործածությունը սահմանափակ է, դա արվում է հիմնականում փոխառնված հապավումների դեպքում։ Թվային համակարգում գործածվում են առավելապես արաբական թվանշանները։

Ոչ ճապոնացիների կողմից ճապոներենի ուսումնասիրությունը ցածր մակարդակի վրա էր մինչև 1980-ականների տնտեսական վերելքը։ Դրանից հետո՝ ճապոնական մշակույթի տարածմանը զուգահեռ ճապոներեն սովորողների քանակն աշխարհում հասավ միլիոնների։

Աղբյուրը՝ Wikipedia:

Հիրագանա (PDF 745կբ)

Կատականա (PDF 593կբ)

 

 

Դիտումներ: 284 | Ավելացրեց: Արման | գնահատական: 5.0/1
Բոլոր քոմմենթները: 0