moth ստարտափ թիմը ձեւավորվել է «Հեքըթոն[ՅԱՆ] 2014» մրցույթում՝ «H#» պրոյեկտով հաղթելու շնորհիվ:
Ի ուրախություն մեզ, մասնակցելով Microsoft Innovation Center Armenia-ի կողմից անցկացվող ստարտափերի աքսելերացիայի նախնական փուլին, անցանք հաջորդ փուլ։
Հիմա, ունենալով բոլոր հնարավոր տեխնիկական, տարածքային եւ խորհրդատվական հնարավորությունները, ի վիճակի ենք «H#» պրոյեկտն ի կատար ածել։


 


 

Արման Եղիազարյան
Facebook Twitter DeviantArt  E-Mail
2001թ․-2012թ․ Սովորել է ք․ Մարալիկի #1 դպրոցում։
2012թ․ ընդունվել է ՀՊՃՀ Կիրառական մաթեմատիկա եւ ինֆորմատիկա ֆակուլտետ։
2014թ․ 2-րդ կուրսն ավարտելուց հետո թողել է «ուսում»-ը։
2014թ․ դեկտեմբերին 8-ին Աղվան Ափոյանի հետ «H#» պրոյեկտով մասնակցել եւ հաղթել է «Հեքըթոն[ՅԱՆ] 2014» մրցույթին։
2014թ․ դեկտեմբերին հիմնել է «Moth» ստարտափը։
2015թ․ փետրվարին դուրս է եկել աշխատանքից եւ շարունակել գլխավորել «Moth»-ը՝ «H#» պրոյեկտը ավարտին հասցնելու համար։

Բավականին դրական անձնավորություն է:  Մյուսներից տարբերվում է իր ոչ ստանդարտ մտածելակերպով: Ատում է, երբ հայերենը լատինատառ են գրում։ Պերֆեկցիոնիստ է։ Ազատ ժամանակ զբաղվում է նկարչությամբ: Շատ է սիրում pixel-art: Կարողանում է արագ եւ պարզ լուծումներ գտնել բազմաթիվ առօրյա խնդիրների։

Վանուհի

 

Վանուհի Դավթյան
Facebook​ E-Mail
2001թ.-2012թ․ Սովորել է ք․ Երեւանի Խ․ Աբովյանի #2 դպրոցում։

2002թ․-2010թ․ Սովորել է Գեղագիտության ազգային կենտրոնի
կերպարվեստի եւ դեկորատիվ կիրառական արվեստի ստուդիա-քոլեջում նկարիչ-ձեւավորողի մասնագիտությամբ։
2012թ․ ընդունվել է ՀՊՃՀ Կիրառական մաթեմատիկա եւ ինֆորմատիկա ֆակուլտետ։
2014թ․ հոկտեմբերի 5-ին Հովսեփյան Սաթենիկի հետ «Smart Bucket» խաղով մասնակցել եւ հաղթել է «Digitec Expo 2014» ցուցահանդեսի «GameHackathon» մրցույթին։

2014թ․ դեկտեմբերին միացել է «Moth»-ին։

Ձախլիկ է։ Ստեղծագործ անձնավորություն, ով ունի անկախ մտածելակերպ։ Սիրում է զբաղվել նկարչությամբ։ Ազատ ժամանակ խաղում է Dota 2։ Նույնիսկ եթե շատ զբաղված է միշտ կգտնի ժամանակ օգնելու իր ընկերներին։ Զբաղվում է ինքնակրթությամբ՝ ուսումնասիրում է լեզուներ եւ կատարելագործում իր հմտությունները։

Արման

 

Աղվան Ափոյան
Facebook​  E-Mail
2001թ.-2012թ․ Սովորել է Վրաստանի 
Նինոծմինդա շրջանի Մ. Գոնդուրայի դպրոցում։
2012թ․ ընդունվել է ՀՊՃՀ Կիրառական մաթեմատիկա եւ ինֆորմատիկա ֆակուլտետ։
2014թ․
դեկտեմբերին 8-ին Արման Եղիազարյանի հետ «H#» պրոյեկտով մասնակցել եւ հաղթել է «Հեքըթոն[ՅԱՆ] 2014» մրցույթին։
2015թ․ փետրվարին միացել է «Moth»-ին։


 

Հայրենասեր ուսանող, ով ունի մեծ ընդունակություններ։ Պատրաստ է կարճ ժամանակահատվածում կատարել մեծ աշխատանք, նույնիսկ եթե դրա համար անհրաժեշտ լինի անքուն գիշերներ անցկացնել։ Ապագայում մտադիր է մասնագիտանալու C++ լեզվով ծրագրավորման մեջ։

Արման

 

Դո՛ւ
Եթե՝
   համարում ես, որ գիտելիքը պե՛տք է լինի անվճար,
   ​ցանկություն ունես օգնելու հասարակությանը,
   կարող ես կատարել հայերեն թարգմանություն,
   ուզում ես պատրաստել ուսուցողական նյութ,
   ցանկություն ունես քո ներդրումն ունենալ Հ# նախագծին,
      ապա միացիր մեզ :]

 



Հետեւեք նորություններին՝ Facebook Twitter, իսկ հարցերի դեպքում գրեք մեզ՝ E-Mail