Գլխավոր էջ » 2015 » Մարտ » 8 » Պիքսել-արտ
01:41
Պիքսել-արտ

Պիքսել-արտի բազմաթիվ սահմանումներ կան, բայց այստեղ կտանք միայն մեկի սահմանումը. պատկերը համարվում է պիքսել-արտ, եթե այն ամբողջապես ստեղծվել է ձեռքի միջոցով եւ նկարողի հայեցողությամբ է ընտրվել գույնը եւ իր ստեղծած յուրաքանչյուր պիքսելի դիրքը։ Ավելի պարզ բնորոշելու դեպքում՝ պիքսել-արտի համար օգտագործեք վրձիններ կամ մշուշային էֆֆեկտ ունեցող գործքներ, այսինքն այն ամենը, ինչ թույլ են տալիս ժամանակակից ծրագրային համակարգերը։ Գործիքները սահմանվում են սկսած մատիտից մինչեւ ներկապնակ։

Ինչեւէ, մենք չենք պնդում պիքսել եւ ոչ պիքսել-արտ գրաֆիկներից որեւէ մեկը պակաս կամ ավել գեղեցիկ է, ճիշտ կլինի ասել, որ այն ավելի մոտ է ռետրո ոճի խաղերին (Super NES, Game Boy Advance): Բացի այդ, դուք կարող եք այստեղ տրված տեխնիկական ցուցումները համատեղ կիրառել ոչ պիքսել-արտի հետ՝ ստանալով մի նոր, հիբրիդային ոճ։

Այսպիսով, դուք այստեղ կարող եք սովորել պիքսել-արտի տեխնիկական մասը։ Այնուամենայնիվ ես չեմ կարող ձեզ նկարիչ դարձնել… այն պարզ պատճառով, որ ես ինքս էլ նկարիչ չեմ։ Ես ձեզ ո՛չ մարդկային անատոմիայի մասին եմ սովորեցնում, ո՛չ էլ արվեստի գլուխգործոց ստեղծելու։ Այս ձեռնարկում կարող եք  շատ ինֆորմացիա գտնել պիքսել-արտում կիրառվող տեխնիկաների մասին։ Վերջում, դուք կկարողանաք ստեղծել նոր խաղային կերպարներ եւ դեկորացիաներ, եթե կանոնավոր կերպով կիրառեք տրվող խորհուրդները։

Ուզում եմ նշել նաեւ, որ այս դասընթացից միայն որոշ նկարներն են մասշտաբով մեծացրած։ Նկարները, որոնք մեծացված չեն, նախընտրելի կլինի, եթե ժամանակ հատկացնեք դրանք քոփի/փաստ անելու, կամ կարող եք ուղղակի պահպանել նկարը, այնպես, որ հետո կարողանաք դրանք մանրամասներով դիտարկել։ Պիքսել-արտում նշանակությունը տրվում է պիքսելներին։

Վերջապես, ես պիտի շնորհակալություն հայտնեմ բոլոր այն նկարիչներին, ովքեր մասնակցել են այս դասընթացը ստեղծելու գործում այս կամ այն կերպ։

Գլուխ 1. Ճիշտ գործիքներ
Գլուխ 2. Գծեր եւ կորեր

Գլուխ 3. Պատկերավորումներ
Գլուխ 4. Ստվեր եւ լույս (շուտով)
Գլուխ 5. Գունապնակներ (շուտով)
Գլուխ 6. Կոր գծերի պիքսելների հղկում (շուտով)
Գլուխ 7. Տեքստուրաներ եւ ձուլում (շուտով)
Գլուխ 8. Սալիկների աշխարհ (շուտով)

Դիտումներ: 295 | Ավելացրեց: Արման | գնահատական: 0.0/0
Բոլոր քոմմենթները: 0