Գլխավոր էջ » 2015 » Ապրիլ » 3 » ինչպես մեկնարկել Android հավելվածներն այլ օպերացիոն համակարգերի վրա
16:55
ինչպես մեկնարկել Android հավելվածներն այլ օպերացիոն համակարգերի վրա


Սեպտեմբերի 2014-ին Google ընկերությունը մեկնարկեց ARC (App Runtime for Chrome) նախագիծը։ Սա Android հավելվածների գործարկման միջավայր է։
Իսկզբանե նախատեսվում էր, որ Android հավելվածները պետք է մեկնարկվեն միայն Chrome OS-ում, սակայն ի շնորհիվ chromeos-apk հավելվածի (հեղինակ` Վլադ Ֆիլիպով), ֆայլերը հնարավոր է մեկնարկել բոլոր այն օպերացիոն համակարգերում՝ OS X, Linux, Windows (բացի iOS-ից), որտեղ կարող է աշխատել Chrome բրաուզերը։

 

Մինչ այս ARC-ը գտնվում էր Beta տարբերակում, իսկ Google-ը սահմանափակում էր այն նախագծերի տարածումը, որոնք կարող էին մեկնարկվել ARC-ի միջոցով։ Սակայն այժմ, երբ արդեն հասանելի է Developer Preview տարբերակը, ցանկացած մարդ կարող է օգտվել այս ծրագրից։

Android հավելվածների մեկնարկման համար կատարեք հետեւյալ քայլերը՝

  1. Ներբեռնեք ցանկացած apk ֆայլ, որ ցանկանում եք մեկնարկել Ձեր համակարգչի վրա։
  2. Համոզվեք, որ համակարգչի վրա առկա է Chrome 40+ բրաուզերը։
  3. Chrome բրաուզերի միջոցով տեղադրեք ARC Welder հավելվածը։
  4. Մեկնարկեք ARC Welder-ը։

  5. Նշեք ARC Welder-ի աշխատանքի համար նախատեսված folder-ը, որտեղ կպահվեն apk ֆայլերի desktop տարբերակները։
  6. Ընտրեք մեկնարկվող apk ֆայլը։
  7. Մեկնարկեք այն։

Աղբյուրներ՝
https://developer.chrome.com/apps/getstarted_arc
https://xakep.ru/2015/04/03/arc-welder/

Դիտումներ: 247 | Ավելացրեց: Արման | գնահատական: 0.0/0
Բոլոր քոմմենթները: 0